Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը ՌԴ արտահանման կրճատմամբ ԱՊՀ-ում ռեկորդ է սահմանել

Հայաստանը ՌԴ արտահանման կրճատմամբ ԱՊՀ-ում ռեկորդ է սահմանել
21.12.2015 | 14:19

Հայաստանում արտաքին առևտրի ցուցանիշները նվազում են և ներմուծման, և արտահանման ոլորտում: Մեծ մասամբ դա կապված է ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում Ռուսաստանի ճգնաժամի խորացման հետ: Հունվարից հոկտեմբեր՝ Հայաստանից արտահանման ծավալները տարեկան հաշվարկով կրճատվել են 27,1 մլն դոլարով կամ 2,2 տոկոսով: ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալը պակասել է 80,6 մլն դոլարով կամ 27,5 տոկոսով: Այսինքն՝ ավելի քան մեկ քառորդով: Համեմատության համար՝ ԵՄ երկրներ արտահանման անկումը ավելի քիչ է եղել՝ մոտ 3,3 մլն դոլար կամ 0,9 տոկոս: Մյուս երկրներ արտահանման ծավալներն աճել են 56,8 միլիոնով կամ 9,7 տոկոսով, որ մասամբ փոխհատուցել է անկումը:
ԱՊՀ երկրներում Հայաստանից արտահանման կրճատման բացարձակ ծավալով առաջատարը Ռուսաստանն է: Հունվարից հոկտեմբեր՝ ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալները կրճատվել են 74,6 միլիոնով կամ 29,4 տոկոսով: Երկրորդը ՈՒկրաինան է՝ արտահանումը պակասել է 5,2 միլիոնով կամ 54,9 տոկոսով:
Ռուսական աղբյուրների համաձայն՝ ՌԴ արտաքին առևտրի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը 0,2 տոկոսից էլ քիչ է: Այս ցուցանիշով մենք զիջում ենք Ադրբեջանին, որի բաժինը 0,5 տոկոս է: Հունվարից հոկտեմբեր՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները պակասել են 45,1 տոկոսով, իսկ ոչ ԵԱՏՄ անդամ Ադրբեջանի համար՝ 18,8 տոկոսով: Ռեկորդը (ՈՒկրաինան չհաշված) պատկանում է մեզ՝ ԱՊՀ երկրներից Ռուսաստան ներմուծման ծավալները կրճատվել են 38 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրներից՝ 32 տոկոսով: Ռուսաստանը Ադրբեջանից հիմնականում ներկրում է սննդամթերք և քիչ քանակությամբ հանքային մթերքներ, նավթ և նավթամթերք: Մեր արտահանումը հիմնված է կոնյակի և բերքահավաքի սեզոնին նաև թարմ մրգերի վրա: Ռուսաստանից մենք ներկրում ենք հիմնականում բնական գազ, նավթամթերք և ցորեն:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ